Հրդեհ՝ երևանյան բնակարաններից մեկում․ փլուզվել է խոհանոցի պատը

Դեկտեմբերի 5-ին, ժամը 16։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Օրբելու փողոցի թիվ 65 շենքի բնակարաններից մեկում, տեղեկացնում է ԱԻՆ կայքը։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ նաև փլուզվել է բնակարանի խոհանոցի պատը (10 քմ). տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։21-ին, մարվել՝ 17։43-ին։ Հյուրասենյակում այրվել է գույք (2 քմ)։

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.