«Եթե ՌԴ-ն ներխուժի, 3-5 մլն ուկրաինացի փախստական շտապելու է Եվրոպա». Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «վտանգված է ամբողջ Եվրոպայի ապագան»

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը կոչ է արել արևմտյան երկրներին զսպել Ռուսաստանին «լիամասշտաբ ներխուժումից»։ Նա նախազգուշացրել է, որ պատերազմը ճգնաժամի մեջ կներքաշի Եվրոպան, ուր, կռվի դեպքում, շտապելու է 3-5 միլիոն ուկրաինացի փախստական։

«Ուկրաինայում մեծ պատերազմը ճգնաժամի մեջ կգցի ամբողջ Եվրոպան։ 3-5 միլիոն փախստականների հանկարծակի հայտնվելը, որոնք փախչում են ռուսական ներխուժումից, միայն մեկն է այն բազմաթիվ մեծ խնդիրներից, որոնց կբախվի եվրոպական հասարակությունը», - գրել է Ռեզնիկովը Atlantic Council վերլուծական կենտրոնի հոդվածում: 

Նրա կարծիքով՝ վտանգված է ամբողջ Եվրոպայի ապագան։ Բացի այդ, պաշտպանության նախարարության ղեկավարը կարծում է, որ ռուսական հարձակումը կսկսի «գլոբալ անկայունության» նոր դարաշրջան։

Ալեքսեյ Ռեզնիկովն ասել է, որ Ռուսաստանը, բացի միջուկային զինանոցից, գերազանցում է Ուկրաինային ռազմական ավիացիայի, հրթիռային համակարգերի և ռազմածովային հզորությամբ։

«Ուկրաինայի համար մարդկային կորուստներն աղետալի կլինեն... Ռուսաստանը նույնպես հսկայական կորուստներ կունենա»,- հավելել է նա։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավարը կարծում է, որ հակամարտության սրացումից դեռ կարելի է խուսափել։ Նրա կարծիքով, դրա համար անհրաժեշտ է Մոսկվային համոզել, որ հարձակման գինը «չափազանց բարձր է»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.