Երևանում՝ «Մալիբու» այգու մոտ, Kia-ն բախվել է Nissan-ին, որից հետո Kia-ի վարորդը հարվածել է Nissan-ի վարորդին, իսկ ուղևորն էլ հափշտակել է նրա 54 հազար դոլարը ու դիմել են փախուստի․ shamshyan.com

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է դեկտեմբերի 3-ին Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ն.-ի դիումի փաստով:

Վերջինս նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում  ահազանգել է ոստիկանություն և հայտնել,  որ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու»-ի այգու հարևանությամբ, Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է իր վարած Kia մակնիշի ավտոմեքենային, որից հետո Nissan-ի վարորդը անհիմն վիճաբանել է իր հետ, ապա բռունցքով հարվածել գլխին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ:

 

Այդ ընթցաքում  Nissan-ի ուղևորը իր ավտոմեքենայի սրահից  հափշտակել է իր պայուսակը, ապա երկուսով  Nissan-ով դիմել են փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Էդգար Ն.-ն ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է 54 հազար ԱՄՆ դոլար:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ Nissan-ն ու կողոպուտ կատարած երթադրյալ  կասկածյալներին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.