Երևանում բախվել են Mercedes-ն ու BMW-ն, BMW-ն էլ կոտրել է ծառն ու բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի փողոցի թիվ 74/10 հասցեի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 25-ամյա Արայիկ Գ.-ի վարած Mercedes մակնիշի և 23-ամյա Ռուբիկ Գ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

 

Ռուբիկ Գ.-ն, ուղևորներ, Երևանի բնակիչ, 21-ամյա Էրիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև  տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի  երթևեկելի գոտուց, բախվել է ծառին  և էլեկտրասյանը, Mercedes-ի անվահեծաններից մեկն էլ կոտրվել է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.