50 Cent-ը ներողություն է խնդրել Մադոննայից

Հայնի ռեփեր 50 Cent-ը ներողություն է խնդրել երգչուհի  Մադոննայից, այն բանից հետո, երբ վերջինը ռեփերին քննադատել է իր էրոտիկ լուսանկարները համացանցում ծաղրելու համար:

46-ամյա 50 Cent-ը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ իրականում Մադոննային զգացմունքները խոցելու նպատակ չի ունեցել, գրում է Daily Mail-ը:

«Հավանաբար, խոցել եմ Մադոննայի զգացմունքները... Ներողություն եմ խնդրում, ես նման մտադրություն չեմ ունեցել: Ես սրանից ոչ մի օգուտ չունեմ, և պազապես ասել եմ այն, ինչ մտածել եմ՝ այդ պահին տեսնելով լուսանկարը»,-գրել է ռեփերը՝ հույս ունենալով, որ երգչուհին կընդունի իր ներողությունը:

Գրառմանը նա կցել է 2003-ին արված լուսանկար, որում գրկել է Մադոննային:

'I did not intend to hurt your feelings': 50 Cent issued an apology to Madonna after she blasted him for making fun of the NSFW photos she posted last week

Մադոննայի՝ 50 Cent-ի կողմից ծաղրի առարկա դարձած աղմկահարույց լուսանկարը

Risqué: The Like A Virgin singer last week made headlines after she posted a series of racy shots donning black underwear with fishnet stockings and heels, with one shot showcasing her legs and rear end

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.