Նոյեմբերին Արցախում 178 ծնունդ է գրանցվել․ նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին․ ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հետպատերազմյան մեծ դժվարությունների հաղթահարման այս փուլում հերթական կարևոր իրադարձությանն եմ ցանկանում անդրադառնալ. նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել։ Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին։

 

Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է։ Ուզում եմ հավաստիացնել, որ Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու տարբեր ծրագրերի միջոցով Արցախում ապրող հայության բնական և մեխանիկական աճը խթանելու համար։

Անհոգ մանկություն մեր բոլոր բալիկներին։ Իսկ նորածինները թող Հայրենիքի հարատևման ու խաղաղության խորհրդանիշը դառնան»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.