Վրաստանը ևս մեկ անգամ հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ բանակցային հարթակ ստեղծելու պատրաստակամության մասին

Վրաստանը պատրաստ է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի հետ եռակողմ երկխոսության համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:

«Միջազգային հանրությունը հետաքրքրված է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմամբ: Այս առումով մենք նոր նախաձեռնություն ենք ներկայացրել, որպեսզի գործենք որպես եռակողմ բանակցային հարթակ, որում Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը կկարողանան քննարկել արդիական հարցերն ու տարբեր մակարդակով հանդիպումներ անցկացնել»,- ասել է վրացի գործիչը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.