«Հարազատ եղբայրներ ենք». Լուկաշենկոն՝ իր և Պուտինի փոխհարաբերությունների մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին «եղբայր» է անվանել և նշել, որ իրենք նույն կերպ են նայում աշխարհին։

«Կարող եմ ասել, որ Վլադիմիր Պուտինն ինձ ավելին է համարում, քան ընկեր, մենք հարազատ եղբայրներ ենք։ Բայց եթե լուրջ, գիտե՞ք՝ ինչ ընդհանրություն ունենք. մենք աշխարհը տեսնում ենք հիմնական ուղղություններով, հիմնական խնդիրները նույնն են։ Մենք այս աշխարհը տեսնում ենք նույն աչքերով»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

Լուկաշենկոն նշել է, որ երկու նախագահներն էլ երբեմն կարող են «տարբեր գործողություններ» կատարել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.