Այս տարի Հանրապետության հրապարակում կտեղադրվի երկրի գլխավոր տոնածառը, սակայն ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպվի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի. քաղաքապետարան

Այս տարի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

 

Միաժամանակ, Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը որոշել է մանուկների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը՝ Հանրապետության հրապարակում: Տոնածառեր կտեղադրվեն նաև վարչական շրջաններում:

Երևանի բոլոր առաջին և երկրորդ դասարանցի դպրոցականները քաղաքապետարանից հրավեր կստանան՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.