«Տարվա 10 լավագույն մարզիկներից» բացի կպարգևատրվեն նաև մարզիչները, բժիշկները և մերսողները

Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ»-ից բացի այս տարի կպարգևատրվեն հավաքականի մարզիչները, անձնական մարզիչները, բժիշկներն ու մերսողները:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հասարակությունում լավագույն տասնյակի ընտրությունը նորից արժեքավորվի: Դրա համար ՀՀ կառավարությունը հատկացրել է գումար: Այս տարի առաջին անգամ տասնյակի մարզիկներ, հավաքականի մարզիչները, անձնական մարզիչ և բժիշկները, մերսողները առանձին կպարգևատրվեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Այս տարի առաջին անգամ SMS քվեարկության միջոցով կորոշվի «Հանդիսատեսի համակրանք»-ը, որին ներկայացված կլինեն այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող հայազգի մարզիկները, որոնք հանրահռչակում են Հայաստանը:

«Տարվա լավագույն տասնյակը»-ի համար ընդհանուր առմամբ տրամադրվել է 50 միլիոն դրամ:

Նախնական տվյալներով ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին, իսկ պարգևատրման արարողությունը կկայանա 23-25-ն ընկած ժամանակահատվածում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.