«Հայաստան» հիմնադրամի գումարները չարաշահողները բացահայտվելու և պատժի են ենթարկվելու. Արծվիկ Մինասյան

Եթե քննիչ հանձնաժողովը վերջում եզրակացնի, որ «Հայաստան» հիմնադրամի` բյուջե փոխանցված միջոցները եղել են արդարացված, անկախ քաղաքական տարաձայնություններից, հայտարարելո՞ւ եք,  որ խնդիր գոյություն չի ունեցել և վերականգնել հիմնադրամի հանդեպ վստահությունը։ Այս մասին հարց ուղղելով հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

 

Ի պատասխան| Արծվիկ Մինասյանը նշեց․«Բոլոր այն մարդիկ, ովքեր ակնկալում են այս հանձնաժողովից արդյունավետ աշխատանք, երբեք կասկածներ չպետք է ունենան հանձնաժողովի աշխատանքների հետ կապված։ Այո, ես որպես հանձնաժողովի նախագահ հրապարակային ասում եմ` մեր նպատակը ճշմարտությունը վեր հանելն է, հաստատել կամ հերքելը միջոցների օգտագործման օրինականությունը։  Եթե կան չարաշահումներ, ապա պատշաճ ընթացք ենք տալու մեղավորներին բացահայտելու և պատժի ենթարկելու համապատասխան վարույթներ հարուցելուն, անելու ենք ամեն ինչ, որ  վերականգվեն անարդյունավետ կամ ապօրինի օգտագործված գումարները, ինչպես նաև  ՀՀ խաթարված հեղինակությունը։ Ի վերջո «Հայաստան» հիմնադրամը Հայաստանի անկախության տարիների պատմության մեջ ամենակայացած ինստիտուտներից մեկն է եղել»։

Մինասյանն ընդգծեց, որ պետք է փարատվեն հանրության մեջ առկա կասկածանքները։

 

«Եթե չկան մեղավորներ, ի՞նչն է կաշկանդում մեզ հայտարարել դրա մասին։ Մենք խոսում ենք մեր հայրենիքի կարևորագույն հաստատության մասին։ Կարծում եմ, որ մենք, այդ թվում իշխանական պատգամավորները, որևէ կաշկանդվածություն չունեն ցանկացած պաշտոնատար անձի, ով առնչվում է հիմնադրամի միջոցների օգտագործման հետ, հրավիրել այստեղ և հարցեր տալ` Հանրապետության նախագահից և Կառավարության ղեկավարից սկսած»,–ասաց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.