Ճիշտ կլինի, որ Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառը տեղադրվի․ Դավիթ Խաժակյան

Այսօր ավագանու հերթական նիստին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը անդրադարձավ Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի տեղադրման հարցին։

 

Նա հիշեցրեց, որ երեկ քաղաքապետի մամլո խոսնակը հայտարարեց, որ դեռևս քննարկվում է Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի տեղադրման հարցը։ «Հաշվի առնելով հարցի նաև էմոցիոնալ դրսևորումները՝ ուզում եմ ասել, որ կազմակերպվող միջոցառումները երեխաների համար է և պատերազմից մեկ տարի անց այն ճիշտ կլինի տեղադրել, և եթե նույնիսկ լինեն քաղաքական շահարկումներ՝ ուղղված քաղաքային իշխանությանը այդ որոշման հետ կապված, ապա այդ առումով էլ մենք մեր կարծիքը հրապարակային կարտահայտենք, եթե այն կօգնի՝ այդ որոշումը կայացվի»,–ասաց նա։

Դավիթ Խաժակյանը նշեց, որ ուրախ կլինեն, եթե երեխաների համար ամանորյա տոնակատարություններն իրականացվեն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.