«Քովիդ-19»-ով հիվանդացածները կարող են վարակվել նաև նոր «օմիկրոն» հիմնամանրէով. ԱՀԿ

Նախնական տվյալները վկայում են, որ ավելի վաղ «Քովիդ-19»-ով վարակված մարդկանց մոտ կարող է բարձր լինել կորոնովիրուսի նոր՝ «օմիկրոն» հիմնամանրէով վարակվելու վտանգը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

ԱՀԿ-ում ընդգծել են, որ առավել մանրամասն տեղեկությունը հասանելի կլինի «առաջիկա օրերին և շաբաթներին»:

Կազմակերպությունից հաստատել են, որ ներկա պահին օգտագործվող ՊՇՌ-թեստերը կարող են բացահայտել նոր հիմնամանրէով վարակումը:  

ԱՀԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ վիրուսի «օմիկրոն» տեսակը բավարար ուսումնասիրված չէ, և դեռ վաղ է եզրակացություններ անել այն մասին, թե այն կարող է առավել վտանգավոր լինել, քան «դելտա» հիմնամանրէն:

Հիշեցնենք, որ նոր տեսակը հայտնաբերվել է Աֆրիկայի հարավային հատվածի երկրներում: Նոր հիմնամանրէով վարակմա դեպք էր հայտնաբերվել նաև Իսրայելում: Նոր հիմնամանրէի տարածումը կանխելու նպատակով Եվրոպայի երկրները սահմանափակել են ավիահաղորդակցությունն աֆրիկյան երկրների հետ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.