ՀՀ-ում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածումը կանխարգելելու համար նախատեսում ենք ժամանակավոր սահմանափակել մի շարք երկրներից քաղաքացիների մուտքը ՀՀ, այլ սահմանափակումներ ևս կլինեն․ նախարար

Կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամը տարածվում է արագորեն, ուսումնասիրությունները շարունակվում են։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, թե ՀՀ-ում դրա տարածումը կանխարգելելու համար սահմանափակումներ կկիրառվեն։

«Մենք, հետևելով ԱՀԿ հաղորդագրություններին, նախատեսում ենք որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար»,-ասաց նա՝ նշելով, թե մինչ օրվա ավարտ կլինի սահմանափակումների նոր կազմը։

 

« (Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոստվանայի Հանրապետություն, Լեսոտոյի Թագավորություն, Նամիբիայի Հանրապետություն, Զիմբաբվեի Հանրապետություն, Մոզամբիկի Հանրապետություն,  Մադագասկար և Տանզանիա) քաղաքացիների ժամանակավոր մուտքը ՀՀ սահմանափակել, սրանից բացի որոշակի սահմանափակումներ ևս կլինեն»,-հայտնեց Ավանեսյանը։

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.