Այս ապիկար իշխանության պատճառով ստեղծված իրավիճակը ցնցեց ամբողջ հայությանը․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Այս ապիկար իշխանության պատճառով ստեղծված իրավիճակը ցնցեց ամբողջ հայությանը։ Այս մասին Հայ Դատի գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

 

«Այս ապիկար իշխանության պատճառով այս պատերազմի թրքական և ադրբեջանական, ջիհադիստ վարձկանների մասնակցությամբ ստեղծվեց կացություն, որը ցնցեց ամբողջ հայ աշխարհը։ Բնական է, որ այս կացության մեջ մենք անմիջապես հավաքվեցինք՝ Հայ Դատի հանձնախմբի այս ցանցի ներկայացուցիչները և քննեցինք, թե պատերազմից հետո ինչ մարտավարական լուծումներ են հարկավոր, որպեսզի առաջ տանենք մեր աշխատանքը, թափը չի կասեցվել»,-ասաց նա։

Հայ դատի խորհրդի նախագահը կարևորեց նաև միջազգային հարթակներում մեր ձայնը բարձրացնելու, ապատեղեկատվության դեմն առնելու և համազգաին ներուժ ձևավորելու հարցերը։ Հիշեցրեց՝ իրենք այդ ուղղությամբ քայլեր արդեն իսկ կատարել են։

 

«Պատերազմի ժամանակ բոլորս միասին կարողացանք ստեղծել այն համահայկական համախոհությունը, որի շնորհիվ կարողացանք ավելի քան 170 մլն-ի գումար հասցնել նաև Արցախի օժանդակությանը»,-մանրամասնեց նա։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը ընդգծեց, որ առաջին հերթին կարևորում է սփյուռքյան կառույցների կողմից հայրենիքի, պետականության ամրապնդմանը, Արցախի ինքնորոշման իրավունքին, անկախության ճանաչմանը միտված քայլերը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.