Որպես խաղաղության և բարգավաճման խորհրդանիշ. Պուտինը Սոչիում եռակողմ հանդիպումից հետո Ալիևին և Փաշինյանին ձիթենու ճյուղեր է նվիրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձիթենու ճյուղեր է նվիրել՝ որպես կարգավորման խորհրդանիշ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իմ ձախ կողմում դուք տեսնում եք իմ նվերը հայ ընկերներին և ադրբեջանցի ընկերներին. ձիթենու ճյուղ, որը խորհրդանշում է խաղաղությունն ու բարգավաճումը»,- ասել է Պուտինը։

Նա hույս է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացվեն և կօգնեն պայմաններ ստեղծել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման հետագա քայլերի համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.