ԱԺ ՔՊ-ական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վաղը ՀՀ վարչապետը նախատեսում է ՀՀ և Արցախի հետագա ճակատագրի հետ կապված կարևոր փաստաթուղթ ստորագրել, որի մանրամասները ոչ ոք չգիտի: Փաշինյանը նշել է, որ դա փոխվել  է երեք անգամ և թե ինչ տարբերակ է ստորագրվելու՝ անհայտ է: Իսկ դրա նախօրեին ներկայացվեց ԱԺ նախագահի մեքենայի գնման մասին տեղեկությունը, որով ամբողջությամբ փոխվեց քննարկումների ուղղությունը:

 
Տեղեկատվական այս քայլերը շատ արդյունավետ են իշխանությունների համար իրենց գործողությունների հետևանքները, ստորագրվելիք թղթերը պետության և ՀՀ քաղաքացիների հետագա ճակատագրի առումով կոծկելու տեսանկյունից: Մեքենայի հարցը, եթե անգամ բարկացրել է քաղաքացիներին, ապա դա շտկելի է, բայց պետության և պետական սահմանների վերաբերյալ չհաշվարկված ու վտանգավոր քայլերի իրականացումը իսկապես կարող է ճակատագրական դառնալ մեր պետության (այդ թվում՝ Արցախի) համար»: