Սևբերետավորներ՝ Փաշինյանի կեցավայրի մոտ

Այսօր՝ ժամը 18:30-ից, Ազատագրական շարժման հավաքի մասնակիցները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Հանրապետության հրապարակում:

Հավաքին հաջորդեց երթը: Բողոքի ակցիայի մասնակիցներն անցան Ամիրյան փողոցով, ապա Մաշտոցի պողոտայով ու հասնելով Բաղրամյան պողողտա՝ կանգնեցին Ազգային ժողովի (ԱԺ) և նախագահական նստավայրի մոտ՝ վանկարկելով «ամո՜թ», «հե-ռա-ցի՜ր», «թուրքին տալու հայրենիք չունենք», և այլն:
 

Ապա Ազատագրական շարժման հավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Պռոշյան փողոց, որտեղ գտնվում են կառավարական ամառանոցները:

Պետք է նկատել, որ եթե ԱԺ-ի և նախագահական նստավայրի մոտ ոստիկանական մեծաթիվ ուժեր չկային կուտակված, ապա կառավարական ամառանոցների՝ Նիկոլ Փաշինյանի կեցավայրի մուտքի մոտ ոստիկանական ուժերի մեծաթիվ կուտակում կա, այդ թվում՝ հատուկջոկատայիններ, այսպես ասած՝ «սևբերետավորներ»:Այստեղ ևս ակցիայի մասնակիցները վանկարկում էին «ամոթ»:

Հիշեցնենք, որ վաղը՝ նոյեմբերի 26-ին, ՌԴ Սոչի քաղաքում եռակողմ հանդիպում տեղի կունենա ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ, և շարժման մասնակիցները մտավախություն ունեն, որ հերթական հակահայ փաստաթուղթը կստորագրվի, ուր հայկական կողմը կզիջի նոր տարածքներ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.