Մենք մտել ենք պերմանենտ պատերազմի մեջ, որը գուցե տևի տասնամյակ, քսանամյակ․ Հրանտ Բագրատյան

Ոչ մի ապաշրջափակում չի լինելու, թուրքերը բացելու են կոմունիկացիաներն ու փակեն և դա անելու են անընդհատ, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ապաշրջափակման տնտեսական օգուտներին։  «Թուրքերն ուզում են այս պետությունը խեղդել»,– ասաց նա։

Հրանտ Բագրատյանը Նիկոլ Փաշինյանի գործողությունները գնահատեց ոչ պրոֆեսիոնալ՝ «լոխ»–ի տրամաբանությամբ։ «ՀՀ նախագահի և Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործունեության պատճառով հայտնվել ենք կեղտի մեջ»,– ասաց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

«Այս ծանր ժամանակ առաջարկում եմ ինձ։ Մենք խնդիր ունենք երկիրը փրկելու, չզարմանաք, որ վաղը մեկ էլ տեսար БТР-ներով ադրբեջանցիք մտան Երևան։ Տարածքներին հաջորդելու է փախստականների վերադարձի հարցը։ Հիմա ես ասում եմ, ասելու են՝ հուշում է, իբր Ադրբեջանը Թուրքիայի հետ խելք չունեն, սպասում են Բագրատյանը իրենց սովորեցնի»,–ասաց նա և նշեց, որ ինքը թույլ չէր տա սահմանին մեկ մետր մոտենային, իսկ Նիկոլ Փաշինյանը «տիկինավարի», ոչ տղամարդավարի է գործում։

Նախկին պատգամավորը նշեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը միջուկային զենքի մասին է խոսում, թող իմանա, որ Հայաստանն ունի միջուկային թափոններ։

 

«Մենք մտել ենք պերմանենտ պատերազմի մեջ, որը գուցե տևի տասնամյակ, քսանամյակ, մենք ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի հետ չենք ունենալու վերջնական խաղաղություն առաջիկա 5–10 տարում »,–ասաց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.