Պուտինը վերապատվաստվել է սփրեյ-պատվաստանյութով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ սփրեյ-պատվաստանյութ է կիրառել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

Նախագահը մասնավորեցրել է, որ ոչ մի տհաճ զգացողություն չի ունեցել դեղամիջոցն ստանալուց հետո: Բացի այդ, վերջինս տեղեկացրել է, որ վերապատվաստվել է «Սպուտնիկ Lite»-ով:

Պատվաստումից ուղիղ վեց ամիս անց պաշտպանիչ հակամարմիններն իմ օրգանիզմում նվազել էին, և մասնագետները խորհուրդ տվեցին վերապատվաստում անել, ինչը և արեցի»,- մեկնաբանել է Պուտինը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.