Հաջորդ շաբաթվանից կգործարկվի ԱՄԷ-Իրան-Թուրքիա տարանցիկ միջանցքը

Իրանի ճանապարհաշինության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄԷ-Իրան-Թուրքիա տարանցիկ միջանցքը պաշտոնապես շահագործման կհանձնվի հաջորդ շաբաթ՝ Էմիրությունների ներկայացուցիչների՝ Թեհրան կատարելիք այցի շրջանակում:

Ինչպես փոխանցւմ է «Մեհր» գործակալությունը, Իրանի տրանսպորտային հարցերով կազմակերպության միջազգային և տարանցիկ տրանսպորտի բյուրոյի տնօրեն Ջավադ Հեդայաթին հաստատել է ԱՄԷ-ի և Թուրքիայի միջև Իրանի տարածքով անցնող նոր տարանցիկ միջանցքի բացումը:

Նրա խոսքով՝ միջանցքի փորձարկումներն անցկացվել են մեկ ամիս առաջ և հաջող են անցել, երբ Էմիրություններից երկու բեռնատար է հասել Թուրքիա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.