Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ․ հայտնի է, թե ինչն է եղել «Բուրգըրի»-ում աղիքային թունավորման պատճառը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հայտնի են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) հասարակական սննդի կազմակերպությունում արձանագրված աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ լաբորատոր արդյունքները։

 

Համաձայն ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս Լաբորատոր կենտրոն մասնաճյուղ»-ի  կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝  խմելու ջրում  շեղումներ չեն հայտնաբերվել։

Մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից  վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և  Staphylococcus aureus։

 

Ինչպես հիվանդներից վերցված կենսանմուշներում, այնպես էլ սննդամթերքից վերցված նմուշներում (բուրգերի համար նախատեսված հում միս (կիսաֆաբրիկատ))՝ հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ (salmonella enteritidis):

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.