Փաշինյանը կարծում է, որ Ալիևի հետ հանդիպումների մասին լուրերը պետք է դրական արձագանք գտնեն

«Բրյուսելում քննարկվող հարցերից մեկը կլինեն հումանիտար հարցերը, այդ թվում՝ գերիների հետ կապված հարցերը, և ընդհանուր ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր հարաբերությունների և փոխհարաբերությունների հարցերը կքննարկվեն, նաև ընդհանուր կոնտեքստային հարցերի քննարկում կլինի: Ես չեմ կարծում, թե ճիշտ է ձևավորել ակնկալիք՝ ամեն կոնկրետ հանդիպումից, կամ նեգատիվ, կամ պոզիտիվ, արագ արդյունքների ակնկալություն պետք չէ ձևավորել»,-այսօր ֆեյսբուքյան իր ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ տարածաշրջանում կա լարվածություն, որը հաղթահարելու համար պետք է բանակցել.
 

«Մենք պետք է օգտագործենք բանակցությունների հնարավորությունները, բայց էլի եմ ասում՝ շատ կարևոր է, որ Հայաստանի ներսում և դրսում չստեղծվեն այդ բանակցությունների շուրջ գերագնահատված դրական կամ գերագնահատված լուծումներ, կամ դրա շուրջ փորձ արվի ապոկոլիպտիկ տրամադրություններ ստեղծել: Դուք տեղյակ եք, որ այս շաբաթ՝ նոյեմբերի 26-ին, ՌԴ նախագահի միջնորդությամբ նաև Սոչիում է տեղի ունենալու հանդիպում: Այդ հանդիպման խոսակցությունները երեկ չեն սկսվել, դրանք ավելի վաղ սկսված խոսակցություններ են: Եվ ես կարծում եմ, որ այսպիսի հանդիպումների մասին լուրերը պետք է դրական արձագանք գտնեն»:

Անդրադառնալով պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապ ստեղծելու թեմային, նա նշեց, որ դրա նպատակը միջադեպերի կանխարգելման փորձ անելն է. «Ինչքանով դա արդյունավետ կլինի, ժամանակը ցույց կտա, բայց փաստն ինքնին պետք է շատ կարևոր համարել: Ես ինքս համաձայնություն եմ տվել այդպիսի կապի ստեղծմանը և պետք է հուսալ, որ այդ կապը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.