Ջրականի շրջանից hայտնաբերվել է 2020-ի ռազմական գործողությունների մասնակցած և անհետ կորած համարվող անձանցից ևս 2-ի աճյունը

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները մեկ ջոկատով իրականացրել են Արցախի օկուպացված հարավային թևում`

 

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Հայտնաբերվել է ևս 2 աճյուն:

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

 

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` տարհանվել է ընդհանուր 1700 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.