Հասանովը շնորհակալություն է հայտնել թուրքական ընկերությանը Արցախի դեմ պատերազմում օգտագործած սարքավորման համար

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է թուրքական ASELSAN ընկերության գործադիր տնօրեն Հալուք Գորգյունի գլխավորած պատվիրակության հետ։

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Հասանովը բարձր է գնահատել ASELSAN-ի արտադրած տեխնիկական սարքավորման բարձր որակը, որն օգտագործվել է անցյալ տարվա աշնանը Արցախի եւ Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի ժամանակ։
Բացի այդ, հանդիպմանը քննարկվել են ժամանակակից մարտական ​​գործողությունների նոր մեթոդներն ու տեխնիկան, ինչպես նաեւ երկու երկրների կողմից իրականացվող համատեղ նախագծերը՝ ուղղված ադրբեջանական զորքերի տեխնիկական հագեցվածության հետագա ամրապնդմանը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.