Նոր մանրամասներ՝ Տավուշում պատշգամբի փլուզման դեպքից․ 5 մարդ ընկել է 3 մետր բարձրությունից, նրացից մեկը մահացել է․ նոր մանրամասներ (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրի շենքերից մեկի պատշգամբի փլուզման դեպքի վերաբերյալ:

 

Ըստ նախնական տվյալների 2021թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, փլվել է վերոհիշյալ բնակավայրի բնակելի շենքերից մեկի բաց պատշգամբը և աստիճանահարթակը, որի հետևանքով այդ պահին այդտեղ գտնվող 5 անձինք ընկել են շուրջ 3 մետր բարձրությունից. նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսները  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, ստացել համապատասխան բուժօգնություն։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ:

 

Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.