Ովքեր են լինելու «Հայաստան» և ՔՊ խմբակցությունների նոր մանդատ ստացած պատգամավորները

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին  Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց մանդատները ստացած պատգամավորների անունները։

 

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները, ըստ որոնց` մանդատները տրվում են «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Ասպրամ Կրպեյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Միքայել Թումասյանին»,–ասաց նա։

Միքայել Թումասյանը երդվեց, իսկ Ասպրամ Կրպեյանը դահլիճում չէր։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.