Կողմերին կոչ ենք անում կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ ապաէսկալացման համար. ԵԱՀԿ ՄԽ-ը՝ տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր (Միացյալ Նահանգներ), Իգոր Խովաև (ՌԴ), Բրիս Ռոքֆեյլ (Ֆրանսիա)) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.

«Համանախագահները խորը մտահոգությամբ են դիտարկում տարածաշրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Համանախագահները կողմերին կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ ապաէսկալացման համար։ Համանախագահները նաև կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ բորբոքիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների շրջանակում։

Վերջին շրջանում լարվածության աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը: Համանախագահները կողմերին կոչ են անում հիմնվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ շարունակելով անմիջական երկխոսությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը»,-ասվում է հայտարարությունում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.