«Իրանի հետ անհրաժեշտ է աշխատել օր ու գիշեր, ինչպես դա հմտորեն անում են Բաքուն ու Անկարան». Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամի իր էջում գրել է․ «Հատկանշական է, որ Բաքվի կողմից նախաձեռնված ռազմական ավանտյուրան տեղի է ունենում թուրք-իրանական բանակցություններից ընդամենը 1 օր անց: Ընդամենը երեկ կողմերը հայտարարեցին երկարաժամկետ ու բազմավեկտոր համագործակցության ճանապարհային քարտեզի մշակման մասին, որում առանցքային տեղ է զբաղեցնելու ռազմաքաղաքական երկխոսությունը՝ հատկապես Աֆղանստանում ու Հարավային Կովկասում: Երեկ էլ հայտարարվեց առաջիկայում Էրդողանի՝ Թեհրան կատարվելիք այցի մասին:

Սա ոչ այլ ինչ է, քան հայ-իրանական հարաբերությունների նպատակային սնանկացման, հայաստանյան թրքահպատակ իշխանությունների կողմից դրանց ոտնահարման ուղիղ արգասիքը:
 
 

Իրանական գործոնը եղել է, կա ու մնալու է առանցքայիններից մեկը տարածաշրջանային զարգացումներում, ուստի, Իրանի հետ անհրաժեշտ է աշխատել օր ու գիշեր, ինչպես դա հմտորեն անում են Բաքուն ու Անկարան:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.