«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում դադարեցնել ներկուսակցական ժողովները, ժամ առաջ ձևավորել իշխանափոխության գործընթաց. հայտարարություն

«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Քանի դեռ ՌԴ 102֊րդ ռազմաբազայի ղեկավարի միջնորդությամբ Սյունիքում դադարել են ռազմական գործողությունները

Քանի դեռ արդիական է ադրբեջանական զինված ուժերի հետագա առաջխաղացման սպառնալիքը

 

Քանի դեռ անդառնալի ու ճակատագրական չեն ՀՀ տարածքային կորուստները

Որևէ ողջամիտ ակնկալիք չունենալով ՀՀ իշխանություններից

«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում

1. Դադարեցնել ներկուսակցական ժողովները, միջկուսակցական ամբիցիաները

2. Պատասխանատվություն ստանձնել ստեղծված օրհասական վիճակում

3. Հրատապ վերագործարկել ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպման ձևաչափը` կոնկրետ ու անհապաղ գործողությունների օրակարգով

4. Բոլոր քաղաքական ու հանրային ուժերի համատեղ ջանքերով ձևավորել Հայաստանի պետականության նվաստացումը կանխող շարժում։

5. Ժամ առաջ ձևավորել իշխանափոխության գործընթաց»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ 

Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.