ՀԱՊԿ-ին դիմելու ուղղությամբ ևս նախապատրաստական աշխատանքներ են կատարվում․ մայիսին ևս դիմել էինք, բայց բավարար ջանքեր չեն գործադրվել․ այժմ ՀՀ-ն է ՀԱՊԿ նախագահը, հավելյալ քայլեր կձեռնարկենք․ ԱԽ քարտուղար

ՀՀ սուվերեն տարածքի նկատամամբ ադրբեջանական հարձակման հարցով ՀԱՊԿ-ին դիմելու ուղղությամբ ևս նախապատրաստական աշխատանքներ են կատարվում։ Այս մասին «Հանրային» ՀԸ եթերում հայտարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

 

«Մենք մայիսին ստեղծված իրավիճակով դիմել էինք ՀԱՊԿ-ին, որ ճգնաժամը լուծենք։ Բավարար ջանքեր չեն գործադրվել՝ խնդիրը լուծելու, բայց մենք շարունակելու ենք աշխատել, քանի որ նաև ՀԱՊԿ-ի նախագահությունն այժմ ՀՀ-ի ներքո է, ՀՀ-ն ՀԱՊԿ նախագահն է, և մենք հավելյալ քայլեր կձեռնարկենք, որ ակտիվացնենք նաև ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում նախատեսված այն գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս անդամ երկրի տարածքային ամբողջականության որևէ ոտնձգության դեպքում քայլեր ձեռնարկել»,-ասել է նա՝ նշելով, որ եթե չկարողանան ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա ՀՀ-ն ստիպված է լինելու միջազգային այլ գործընկերներին դիմել։

Ըստ Գրիգորյանի՝ Ադրբեջանը, չստանալով միջանցք, սկսել է տորպեդահարել ամբողջ բանակցային գործընթացը՝ մաքսակետերի տեղադրում, տարածաշրջանում անկայուն իրավիճակի ստեղծում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.