Գործող վարչախումբը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի և Արցախի հանրապետությունները կանգնեցրել է գոյութենական վտանգի առաջ․ «Հայրենիք» կուսակցություն

«Հայրենիք»  կուսակցությունը հայտարություն է տարածել․ ««Հայրենիք» կուսակցությունը սատարում է մեր Զինված ուժերինՀաշվի առնելով թշնամու կողմից սանձազերծված հերթական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և ծավալվող ռազմական գործողությունները՝ «Հայրենիք» կուսակցությունը հրավիրել է խորհրդի արտահերթ նիստ:

 

Նիստի արդյունքում որոշվել է առժամանակ դադարեցնել ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը և չեղարկել դրա հետ կապված այլ քաղաքական միջոցառումները:

Արձանագրում ենք, որ գործող վարչախումբը`Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իր ապազգային և պարտվողական կառավարման հետևանքով Հայաստանի և Արցախի հանրապետությունները կանգնեցրել է գոյութենական վտանգի առաջ: Հետևաբար, առաջացած անվտանգային բոլոր խնդիրների պատասխանատվությունը միանշանակորեն կրում են իշխանությունները:

 

Հաշվի առնելով վերոնշյալը, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր առողջ ազգային ուժերը պետք է համախմբվեն և սատար կանգնեն մեր ԶՈՒ-ին:

Ելնելով սրանից, «Հայրենիք» կուսակցությունը հայտարարում է, որ իր ունեցած բոլոր հնարավորություններով և միջոցներով աջակցելու և օժանդակելու է մեր բանակին, նրա սպայակազմին և զինվորներին՝ թշնամուն արժանի հակահարված հասցնելու և մեր Հայրենիքի տարածքից դուրս շպրտելու գործում:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում ընգծել, որ Ադրբեջանի սանձարձակ գործողությունները պետք է շատ կոշտ արձագանքի արժանանան միջազգային կազմակերպությունների և ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը և մեր քաղաքացիների անվտանգությունը որևէ պարագայում չի կարող դառնալ սակարկության առարկա»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.