«Բոլորը ցնցված են այս անհեթեթ նշանակումից». Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան էջից.

«Ողբամ ապրողաց… կոչեմ մեռելոց:

Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարար… իրեն ճանաչում եմ դեռ «Հայ ասպետ» հեռուստախաղի օրերից, երբ որպես պատմության ուսուցիչ թիմ էր բերում մասնակցելու. ոչ մի վատ բան չեմ ուզում ասել, նույնիսկ լավը կարող էի ասել, եթե քպ-ում չլիներ:

 
 
 

Բոլորը ցնցված են այս անհեթեթ նշանակումից, բայց իրականում սա նիկոլի անելանելիության հերթական խոստովանությունն է՝ այդ մարդու այբուբենում մի քանի տառ կա, մյուսներին չի հավատում, թեև բոլոր շղթաներով պահում է իր կողքին, ու կազմած բառերը ոչ մի կերպ միտք չեն դառնում, նշանակած կադրերը վստահություն չեն ստեղծում.

-Այդպես է, նիկոլ, երբ դու քեզանից ոչինչ չես ներկայացնում, շրջապատում ես քեզ միայն ծափ տվողներով, պատեպատ մի խբվիր ու հետդ էլ անդունդը քաշիր մի ողջ ժողովուրդ ու երկիր… և չհասկանալով, որ դու ես փորել քո առջևի փոսը, վերջին ճիգերն ես անում ԳԱՀԻՆ մնալու…

Իսկ եթե իրեն հենց դրա համար են բերել, որ կործանի Երկիրը, մեղկ է, որ իր տերերն իրեն չեն ասել, որ Հայքը հավերժ է, որքան էլ փոքրացած ու խեղճացած, բայց հավերժ է, նրա հավերժությունը իր լավագույն զավակների արյամբ է գնվել…

Իրադարձությունները մոտենում են իրեց «ցավոտ» ավարտին, բայց այնուհանդերձ սա շատ վտանգավոր իրավիճակ է, որովհետև ՆԱ արդեն գիտի, որ իշխանությունը կորցնելուց անգամ մեկ ժամ հետո, իր և իր մերձավորների հետ լինելու է ամենասարսափելին….. ուստի իր հետ կկործանի ամեն ինչ, դրա համար էլ վերջին փափուշտները անընդհատ տեղից տեղ է փոխում, փորձում հետաձգել անխուսափելին… իր ողորմելի վախճանը:

Բայց խոսքս հիմա իրեն չի ուղղված, այլ բանակում դեռ գործող նորմալ սպաներին՝ ձայն հանեք, գոնե ընդվզեք, թույլ մի տվեք այս աստիճան անպատվել հայոց բանակը…. մի ամբողջ ազգ ձեզ է նայում, նա դեռ սիրում է իր բանակը, նա պատրաստ է ամեն ինչ տալու իր բանակին, շտապեք, պարոնայք սպաներ…

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ…»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.