Ադրբեջանը միտումնավոր գնում է իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարումը. Փաշինյանը զրուցել է Եվրոպական խորհրդի նախագահի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:

 

Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Եվրոպական խորհրդի նախագահը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել ռազմական գործողությունների հետագա ծավալումը:

 

Վարչապետը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.