Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում. բախվել են Ford Transit-ն ու Nissan Teana-ն. վերջինս կողաշրջված հայտնվել է ճահճուտում. ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։  

Ժամը 16:40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են Ծովակ գյուղի բնակիչ, 40-ամյա Պարույր Մխիթարյանի վարած Nissan Teana մակնիշի և Երևանի բնակիչ, 33-ամյա Կարեն Աղաջանյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով վարորդներից Պ. Մխիթարյանն ու նրա ուղևորներ, Ծովակ գյուղի բնակիչներ 36-ամյա Աննա Մխիթարյանը, 13-ամյա Աշոտ Մ.-ն և 14-ամյա Սաղաթել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:  

Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ճահճուտում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ամուսիներ են և նրանց 2 անչափահաս երեխաները:  

 Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.