Շուշիի հատվածում ադրբեջանցու կողմից սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ Արցախի դատախազություն

2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ Արցախի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են Արցախի Դատախազությունից։

 

Տարվում է նախաքննություն:

Դեպքի վերաբերյալ քննչական կոմիտեն հավելյալ տեղեկություն  կտրամադրի:

 

Հիշեցնենք՝ այսօր Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին միջադեպ է տեղի ունեցել: Նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի հարազատը մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Ռուս խաղաղապահները ձերբակալել են եղբոր սպանության համար ադրբեջանական հենակետը պայթեցրած արցախցուն: 

Արցախի ՄԻՊ-ը հաղորդել էր, որ արցախցուն ռուսական կողմն առաջիկա ժամերին հանձնելու է Արցախի իրավապահներին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.