«Ո՞վ և ինչպե՞ս է ապահովելու Երևան-Կապան-Երևան թռիչքների անվտանգությունը․ Յուրաքանչյուր անվտանգ թռիչքի դիմաց ի՞նչ է զիջվելու Ադրբեջանին». Ալվինա Աղաբաբյան

Ալվինա Աղաբաբյանն իր էջում գրում է.

«Գորիս-Կապան միջպետական ճանապարհն ամբողջությամբ թշնամուն տալուց, դրանից բխող բոլոր վտանգներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար` “պատահական զուգադիպությամբ” հենց այսօր հայտարարեցին հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների բացման մասին (շաբաթը երկու անգամ), կառավարությունն էլ այսօր Կապանի “Սյունիք” օդանավակայանին հատկացրեց մոտ 50 մլն դրամ։

Այս տեսանյութը հրապարակվել է ադրբեջանցի օգտատիրոջ կողմից, նկարահանվել է Կապանի օդանավակայանից ընդամենը մետրեր հեռավորության վրա գտնվող իրենց դիրքերից։ Տեսանյութում պարզ երևում են թե օդանավակայանը, թե թռիչքուղին։

 
 

Կալաշնիկովի սովորական և ձևափոխված ավտոմատների ( АК-74, АКМ) կրակի մահացու հեռավորությունը 1500 մետր է։ Ասել է, թե ցանկացած ադրբեջանցի իր ձեռքի հասարակ ավտոմատով ցանկացած պահի կարող է խփել մեր ինքնաթիռը։

Հարց 1 – Ո՞վ և ինչպե՞ս է ապահովելու Երևան-Կապան-Երևան թռիչքների անվտանգությունը։

Հարց 2 – Յուրաքանչյուր անվտանգ թռիչքի դիմաց ի՞նչ է զիջվելու Ադրբեջանին։

Հարց 3 – Խփված ինքնաթիռի և մեր սպանված քաղաքացիների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ կա՞ (եթե իհարկե համարձակությունը բավարարի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մասին խոսել անգամ)»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/AlvinaAghababyan/posts/4811173968912840

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.