Կապանի 31 գյուղերից վեցում կպահպանվեն եղած դպրոցները, իսկ մնացած 25 գյուղերում կստեղծվեն 7 կրթական հանգույցներ․ ԿԳՄՍ նախարար

Նոյեմբերի չորսին ստորագրել եմ ՀՀ Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը հաստատելու որոշումը։ Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։  «Մենք այս ծրագիրը մեկնարկում ենք Սյունիքի մարզից և ամենակարևոր խնդիրը, որը դրել ենք, այն է, որ կրթությունը իսկապես հասանելի լինի յուրաքանչյուր երեխայի և լինի որակյալ»,–ասաց նա։

 

Փաշինյանը ներկայացրեց որոշ հետազոտությունների արդյունքներ։ «Տարրական դպրոցի ավարտին այսօրվա պայմաններում մեր աշակերտների շուրջ  35 տոկոսը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստ, այսինքն` չորրորդ դասարանը ավարտած երեխան կա՛մ չի կարողանում կարդալ և եթե կարողանում է կարդալ, չի կարողանում հասկանալ։ Պարզ է, որ այս ծրագրի իրագործման համար ահռելի միջոցներ են պետք, և մենք սկսում ենք Կապանից և այդ կրթական ծրագիրը իրականացնելու համար 9 միլիարդ դրամի ներդրում ենք իրականացնելու»,–ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ բախվել են խնդրի, որ կարողանան  ֆիզիկական ենթակառուցվածքների վրա ճիշտ մոդելով բաշխել գումարները։

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ ՀՀ–ում մեծ թիվ են կազմում մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների քանակը և դա նաև նշանակում է, որ նույնիսկ 30–50 աշակերտ կարող են լինել, այսինքն` այդ բաշխվածությունը խնդրահարույց է և այդպիսի դպրոցների քանակը կազմում է շուրջ 31 տոկոս։ «Սյունիքի մարզում դպրոցների երկու երրորդը հենց մինչև հարյուր աշակերտ ունեցող երեխաներ են»,–ասաց նա։

Նախարարը նշեց, որ Կապանի 31 գյուղերը հետազոտվել են և առաջարկ է ներկայացվել, որ վեց գյուղերում պետք է պահպանել եղած դպրոցները, նույնիսկ նախակրթարաններ կառուցել, իսկ մնացած 25 գյուղերում առաջարկվել է ստեղծել 7 հանգույց, որտեղ տարբեր համայնքի երեխաները կմիավորվեն և որակյալ կրթություն կապահովեն։ Նա ասաց, որ խոսքը շուրջ հազար երեխայի մասին է։ «Այս հանգույցների գործունեությունը ապահովելու համար առաջարկվում է  8 ճանապարհ, և ներառում է որակյալ տրանսպորտային միջոցները, և ընդհանուր առմամբ 13 դպրոցներից հինգը նոր կառուցվող դպրոցներ կլինեն, իսկ մյուս ութը վերակառուցվելու կամ հիմնանորոգվելու է»,–ասաց նա և նշեց, որ նոյեմբերի չորսի վարչապետի որոշմամբ՝ նախատեսվում է այս մոտեցումը տարածել ամբողջ Սյունիքի մարզի վրա։

Նիկոլ Փաշինյանը նա նշեց, որ տեղափոխող  ձեռք բերվող 8 միկրոավտոբուսները գործարանային արտադրության պետք է լինի, աշակերտները լինեն առաջին ուղևորները, հատուկ դիզայն ունենան, վարորդները նորից քննություն հանձնեն և ունենան համազգեստ։

Բացի այդ նա նկատեց, որ 2021 թվականի Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների ընդամենը 5,6 տոկոսը հասանելիություն ունի նախակրթարանային ուսուցման։

«Եթե մինչև 2030 թվականը 15 տարին բոլորած շրջանավարտները հատեն մաթեմատիկայի, ընթերցանության և բնական գիտությունների գնահատման նվազագույն շեմը, ապա ըստ հետազոտությունների՝ Հայաստանի համախառն ներքին արդյունքը այլ հավասար պայմաններում 2015 թվականի նկատմամբ կաճի 293 տոկոսով։ Այսինքն` միայն կրթական բաղադրիչի ազդեցությամբ այսպիսի ներդրումներով մենք 15 տարվա մեջ կունենանք 293 տոկոս ՀՆԱ–ի աճ։ Սա չափազանց կարևոր ռազմավարական ծրագիր է»,–ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ նույն հետազոտությունների համաձայն 2018–20119 թվականի արդյունքներով մեր աշակերտների գիտելիքների իմացության ցուցանիշները բավական էական և շոշափելի աճ են արձանագրել։

«Պարզվել է կան մանկապարտեզներ, որոնք բարերարների շնորհիվ բավել, վերակառուցվել են, իսկ հետագայում փակվել է, այսինք  շենքը կառուցվել է, գույքը բերվել է, բայց հետագա աշխատանքի սխեմա չկա, ով է հոգալու կոմունալ ծախսերը, ապահովելու աշխատավարձը և այդպիսի 6 մանկապարտեզների վերաբացման ծրագիր են իրականացնում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.