Օրվա գյադաները իրենց ղեկապետի գլխավորությամբ Վանոյի դեմ կռիվ են տալիս. Սիրադեղյանի դստեր գրառումը

Գրող, հրապարակախոս, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը, իր դժգոհությունն ու ցասումն է արտահայտել, որ Հայաստանի իշխանություններն առաջարկել են իր հորը հուղարկավորել Թոխմախի գերեմանատանը, այլ ոչ՝ Կոմիտասի անվան պանթեոնում։ Ահա նրա գրառումը.

«Ես Արփի Վանոյի Սիրադեղյանս եւ իմ ընտանիքը համաձայն չենք, որ մեր հայրը հուղարկավորվի Թոխմախի գերեզմանատանը։

 

Վանոն պետության հիմնադիրներից է և որպես նշանավոր գրող, պետական եւ քաղաքական գործիչ ունի պատմական լիիրավ իրավունք հանգիստ հանգչելու Կոմիտասի անվան Պանթեոնում։

Սակայն իշխանավորները դա ճիշտ չեն համարում, քանի որ էությամբ ստրուկ են, ձևով դավաճան, տեսակով մանրապճեղ։

Եվ եթե օրվա գյադաները իրենց ղեկապետի գլխավորությամբ Վանոյի դեմ կռիվ են տալիս Վանոյի վախճանից հետո` ուրեմն հայրս կհուղարկավորվի մեր ընտանեկան գերեզմանատանը` ոչ ուրիշ տեղ։

Վանոն եղել է կա ու լինելու է` իր գրով ու գործով։

Դուք արդեն պատմության աղբանոցում եք»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.