Ալիևի ելույթից քիչ հետո ադրբեջանցի զինծառայողները կրակել են հայերի վրա

Նաիրի Հոխիկյանն իր էջում գրել է.

«Շուշիի խաչմերուկի մոտ աշխատող հայ մասնագետների վրա կրակելու հրահանգը իջեցրել է անձամբ Իլհամ Ալիևը։

 

Այս պահին նա Շուշիում է՝ նշելու 1 տարի առաջ հայկական բերդաքաղաքի գրավումը։ Ալիևի ելույթից քիչ հետո ադրբեջանցի զինծառայողները կրակել են հայերի վրա։

Եթե Հայաստանը ունենա պետական մտածողությամբ դիվանագիտություն, այս փաստը կարող է դնել միջազգային կազմակերպությունների և գերտերությունների սեղանին՝ պահանջելով հստակ վերաբերմունք և գործողություն, հակառակ դեպքում, չի բացառվում, որ մի հայ զինվորական էլ հանկարծ Շուշիի դիմացի բարձունքներից որոշի Ալիևին թիրախավորել»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158595445253831

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.