Երևանում Toyota-ն բախվել է գազատար խողովակին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում Toyota մակնիշի ավտոմեքենան Ներքին Չարբախից դեպի Դարակերտ գյուղ տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել հենասյունը և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն  հրշեջների կողմից ավտոմեքենայից դուրս բերված քաղաքացին հրաժարվել է բուժօգնությունից, հայտնելով, որ իրեն լավ է  զգում:

Օպերատիվորեն  ժամանել են նաև  «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի Շենգավիթի տարածքի գազավթարային ծառայության աշխատակիցները, ովքեր արդեն  մի քանի  ժամ է, աշխատանքներ են կատարում՝ վնասված հենասյունը նորով փոխարինելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.