Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում. 38-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կինը տեղում մահացել է, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Հոկտեմբերի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում  Արագածոտնի մարզի  բնակիչ, 38-ամյա Հարություն Սարգսյանը իր վարած  ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի՝  դեպի Արայի գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ և կին հետիոտների:

 

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, զանգահարել  է «Ապարան» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկները վիրավոր տղամարդուն նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել,  ապա տեղափոխել «Ապարան» բժշկական  կենտրոն: Բժիշկները արձանագրել են կին հետիոտնի մահը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.