Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից․ հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 կանչ. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդ փողոցի 3/21 հասցեում գտնվող «Ամուր երկաթ» ընկերության պահեստային շինության տանիքում հրդեհ է բռնկվել։

 

Օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ։ Հրշեջները նշված ընկերության աշխատակիցների հետ պայքարում են կրակի տարածման դեմ։ Ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից։ 

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության 1-ԲԻՍ կանչ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.