Գագիկ Համբարյանն իր էջում գրում է.

ԱԺ «հավաքարար» փոխխոսնակ Հակոբը՝ հայ-ռուսական հարաբերությունների ջատագո՞վ (լուսանկար)

 

ԱԺ փոխխոսնակ, բանակում «հավաքարարությամբ» զբաղված Հակոբն ԱԺ խորհրդի որոշմամբ ղեկավարելու է

ՀՀ ԱԺ-ի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը…

Ինչպես կասեր դասականը՝ Իյա, իրո՞ք…

Հետաքրքիր է, այդ երբվանի՞ց է Հակոբը դարձել հայ-ռուսական հարաբերությունների ջատագով, որ հիմա էլ այդ հանձնաժողովն է ղեկավարելու…

Տրամաբանությունը հուշում է, որ այս հանձնաժողովի անդամները պետք է գոնե հակառուսականությամբ կամ հակապուտինությամբ չտառապեն, որի չի կարելի ասել Հակոբի մասին…

Միայն բուկլետներով կարևոր ցուցահանդեսներին մասնակցող Հակոբին առաջարակում են այդ հանձնաժողովի անդրանիկ նիստի ժամանակ բուկլետ կազմել ու ռուս խորհրդականներին ներկայացնել իր հակառուսական և հատկապես հակապուտինյան անցյալը, որի մեջ նաև ընդգրկել իր այս լուսանկարը, որտեղ նա պաստառը ձեռքին Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց միտինգ է անում և պահանջում է ազատ արձակել Յաշինին և Նավալնուն…

Քայլիստներին առաջարկում եմ նույն տրամաբանությամբ էլ անգրագետ Հայկ Կոնջորյանին էլ նշանակել հայ-իրանական օրենսդիր մարմինների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ… Դե դա էլ Իրանն ԱԺ ամբիոնից անվանեց ավտորիտար երկիր…