Ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. «04»-ը բախվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանին. կա 4 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում ՎԱԶ 2104 մակնիշի ավտոմեքենան Վայոց Ձորի մարզից դեպի Գեղարքունիքի մարզ տանող ճանապարհի՝ Աղնջաձոր գյուղի վարչական տարածքում բախվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշարձանին։

 

4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

 
   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.