Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել

Արագածոտնի մարզպետարանը հաստատում է մարզպետ Դավիթ Գևորգյանի՝ ազատման դիմում ներկայացնելու մասին տեղեկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանը նշեց, որ մանրամասները կներկայացնի Դավիթ Գևորգյանը:

 

«Կա նման բան, կարծում եմ, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մարզպետն այդ մասին հայտարարություն կհրապարակի»,-ասաց Տիգրան Եղիազարյանը:

Դավիթ Գևորգյանը մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 16-ին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.