«Ադրբեջանն ու Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» իրագործման համար. վստահ եմ՝ այդ քայլերն արդյունքը կտան մոտ ապագայում». Ալիև

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արցախի օկուպացված տարածքներում ծանոթացել են Ահմադբեյլի-Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ավտոմայրուղու շինարարական աշխատանքների ընթացքին։

Ադրբեջանի ճանապարհների պետական գործակալության նախագահ Սալեհ Մամեդովն ավտոմայրուղու հիմնարկեքի արարողության ժամանակ նրանց տեղեկացրել է ընթացիկ աշխատանքների մասին։

«Դուք գնում եք մինչև Հայաստանի հետ սահման, այնպես չէ՞: Դուք կգնաք ավելի հեռու»,- Էրդողանի խոսքը մեջբերում է minval.az-ը:


«Այո, այնտեղից մենք կգնանք այն կողմ: Ալլահի օգնությամբ կհասնենք Ստամբուլ, Եվրոպա»,- պատասխանել է Մամեդովը:

Մինչդեռ Ալիևը հավելել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կկապի ամբողջ թուրքական աշխարհը:

«Ադրբեջանն ու Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) իրագործման համար, և ես վստահ եմ, որ այդ քայլերն իրենց արդյունքը կտան մոտ ապագայում»,- ասել է Ալիևը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.