Տարին ավարտվելու է բարձր գնաճով, մենք կանխատեսել էինք դա. Ֆինանսների նախարար (տեսանյութ)

Եկող տարվա վերաբերյալ մեր գնահատականները շատ իրատեսական են, դրանք մեծ չափով կախված են այն ծրագրերից, որոնք նախատեսում է իրականացնել կառավարությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` անդրադառնալով կառավարության ծրագրում տեղ գտած 2022թ-ին 7% տնտեսական աճ ապահովելու տեսլականին։

«Ենթակառուցվածքային, սոցիալական, տնտեսական ծախսերն են, որ առաջին հերթին մեծ նշանակություն ունենան։ Այն հանգամանքը, որ գնաճը բարձր է մտահոգիչ է, այն, որ այդ գնաճը որոշակի չափով տուգանում է տնտեսական աճը, դա էլ է փաստ։

Խաչատրյանը նշեց, որ վաղ է եկող տարվա համար գնահատականների վերանայում անելը։

 

«Ինչ, որ տեղի է ունենում հիմա, անսպասելի չէր, մենք կանխատեսել էինք, որ տարին ավարտվելու է բարձր գնաճային միջավայրում։ ԿԲ-ն իր գործիքակազմով անելու է ամեն բան կառավարելի միջավայր տեղափոխելու ուղղությամբ»,-ասաց նա։

Անդրադառնալով կապիտալ ծախսերի ավելացմանը, Խաչատրյանը նշեց.

«Բոլոր ռիսկերը, որոնք հնարավոր են, որոշ չափով կապված են այն հեռանկարի հետ, թե արդյոք մեր մասնավոր հատվածը կարողանալու է կլանել այդ չափի ծրագրերի իրականացման մարտահրավերը։ Մի բան է, որ մենք որպես պատվիրատու հանդես գանք այդ ծառայությունների գնորդ, մեկ այլ բան է, որ մասնավոր հատվածը, որպես այդ ծառայությունները մատուցող, պետք է կարողանա ժամանակին և որակով կարողանան ապահովել այդ ծառայությունները»,- ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.