«Գազպրոմ»-ը կտրուկ նվազեցրել Է Եվրոպա գազի մատակարարման ծավալները

«Գազպրոմ»-ը երկուշաբթի՝ հոկտեմբերի 25-ին, նվազեցրել է «Յամալ-Եվրոպա» գազատարով գազի մղումը մինչև ժամում 333 հազար խորանարդ մետր, մինչդեռ ուրբաթ ցուցանիշը կազմել է ժամում 0,5 մլն խորանարդ մետր: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով   եվրոպական Gascade գազատրանսպորտային օպերատորի տվյալներին։

Այսպիսով, այս խողովակաշարով գազի օրական մատակարարումները կարող են կազմել մոտ 8 մլն խմ։ Միևնույն ժամանակ, «Գազպրոմ»-ը հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար Յամալ-Եվրոպա գազատարով վառելիքի օրական մատակարարման ծավալ էր նշել մոտ 31 մլն խմ:

«Գազպրոմ»-ը, մեկնաբանելով տեղեկությունը, նշել է, որ գազ է մատակարարում սպառողների հայտերին համապատասխան՝ առկա պայմանագրային պարտավորություններին համապատասխան:

Յամալ-Եվրոպա անդրազգային գազատարն անցնում է չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Լեհաստանի և Գերմանիայի տարածքով։ Դրա նախագծային հզորությունը տարեկան 32,9 մլրդ խմ է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.