Էրդողանը հոկտեմբերի 26-ին կայցելի Վարանդա և Կովսական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով, մեկօրյա այցով կժամանի Արցախի՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ, գրում է minval.az-ը:

Նրանք կմասնակցեն Վարանդայում (Ֆիզուլի) միջազգային օդանավակայանի բացմանը, ինչպես նաև Կովսականում (Զանգելան) «Սմարթ ագրոպարկ»-ի հիմնարկեքի արարողությանը, որը կառուցվելու է Թուրքիայի աջակցությամբ։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում տեղի կունենա նաև տարածաշրջանային և միջազգային արդի իրադարձությունների վերաբերյալ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.